Մինչև 2030-ը ռոբոտները մարդկանց փոխարեն 800 մլն հաստիք կզբաղեցնեն. Որ մասնագիտություններն են վտանգի տակ

Մինչև 2030-ը ռոբոտները մարդկանց փոխարեն 800 մլն հաստիք կզբաղեցնեն. Որ մասնագիտություններն են վտանգի տակ

PanARMENIAN.Net - Մինչև 2030 թվականը աշխարհում 800 մլն մարդ կկորցնի աշխատանքը և կփոխարինվի ռոբոտացված համակարգերով, այս մասին գրում է BBC-ն:

McKinsey համաշխարհային ինստիտուտի՝ 46 երկրներում անցկացրած հետազոտության արդյունքում պարզվել է, որ նշված ժամանակահատվածում համաշխարհային աշխատուժի մեկ հինգերորդը կազմելու են ռոբոտները: ԱՄՆ-ում և Գերմանիայում ռոբոտացված համակարգերը կփոխարինեն աշխատուժի մեկ երրորդին, իսկ Հնդկաստանում 9%-ին:

Ինստիտուտն ուսումնասիրել է մոտ 800 աշխատատեսակ. ռոբոտացված համակարգերով կփոխարինվեն հաշվապահները, անշարժ գույքի գործակալները և գրասենյակային մի շարք աշխատողներ: Համեմատաբար քիչ խոցելի են բժիշկները, ուսուցիչները, իրավաբանները, բարմենները, դայակները, այգեպանները:

Հետազոտության համաձայն, զարգացող երկրներում կաճի բարձրագույն կրթության նկատմամբ պահանջարկը, քանի որ բուհական կրթություն չպահանջող աշխատանքները մեծ մասամբ կվստահվեն ռոբոտներին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---