Երեւանում առեւանգվել է ընդդիմությանը միացած գլխավոր դատախազի նախկին տեղակալը24 փետրվարի 2008 - 01:42 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 23-ի 22:00-ին Երեւան-Էջմիածին մայրուղու վրա հավանաբար առեւանգվել է գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը: Ինչպես հաղորդել են Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբում, սեւ դիմակներով մի խումբ անձինք անհայտ ուղղությամբ տարել են Գագիկ Ջհանգիրյանին, նրա եղբորը` Վարդան Ջհանգիրյանին, օգնական Կարեն Հովհաննիսյանին եւ վարորդ Լեւոն Պողոսյանին: Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Գագիկ Ջհանգիրյանն ազատվել է զբաղեցրած գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից, այն բանից հետո երբ վերջինս հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմադիր շարժմանը սատարելու մասին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |