ԵՄ հատուկ ներկայացուցիչը վերահաստատել է ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ ջանքերին![]() 1 դեկտեմբերի 2017 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական միությունն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և մոտեցումներին՝ ուղղված ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին դեկտեմբերի 1-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը: Էդվարդ Նալբանդյանը զրուցակցին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցնումները, ինչպես նաև այդ ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը: Նա հույս է հայտնել, որ ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչը՝ իր մանդատի շրշանակներում, կնպաստի առկա հիմնահարցերի կարգավորմանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին առնչվող հարցեր, երկուստեք կարևորվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը՝ նշելով, որ այն ամուր իրավական հիմք է ՀՀ և ԵՄ միջև համագործակցության առավել ամրապնդման և խորացման համար: Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար Տոյվո Կլաարը նշել է, որ ամենայն պատասխանատվությամբ է մոտենում իր առաքելությանը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների շուրջ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |