Քաղավիացիայի վարչություն. «Թուրքական ավիաուղիները» դեպի Երևան թռիչքների համար չեն դիմել

Քաղավիացիայի վարչություն. «Թուրքական ավիաուղիները» դեպի Երևան թռիչքների համար չեն դիմել

PanARMENIAN.Net - Հայկական կողմը «Թուրքական ավիաուղիներ» ընկերության կողմից դեպի Երևան թռիչքներ իրականացնելու պաշտոնական առաջարկություն չի ստացել, այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը:

«Մենք որևէ քննարկում չենք ունեցել թուրքական կողմի հետ», - ասաց Հովհաննիսյանը:

Ավելի վաղ թուրքական «Անադոլու» գործակալությունը հայտնել էր, որ «Թուրքական ավիաուղիներ» ընկերության տնօրենների խորհրդի և գործադիր կոմիտեի նախագահ Իլքեր Այջըն, հայտարարել էր, որ ցանականում են առաջիկայում Հայաստանը ներառել ընկերության նոր ուղղությունների ցանկում:

Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրջան Օզորալը հերքել է Թուրքիայի և Հայաստանի միջև օդային հաղորդակցության վերականգնման տեղեկությունները: Թուրք դեսպանի խոսքով՝ ինքը զրուցել է ավիաընկերության տնօրենի հետ, և վերջինս ասել է, որ նման հայտարարություն չի արել:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---