YouTube-ը ստեղծել է կարճ վիդեոպատմությունների Reel գործիքը 1 դեկտեմբերի 2017 - 13:04 AMT PanARMENIAN.Net - YouTube-ը ստեղծել է նոր՝ Reel կոչվող գործիքը, որը թույլ է տալիս օգտատերերին Snapchat-ի, Instagram-ի, Messenger-ի և մի շարք այլ սոցիալական ցանցերի Story-ների նմանությամբ կարճ տեսանյութեր հրապարակել, այս մասին գրում է Techcrunch կայքը: Վիդեոպատմությունները կարող են ունենալ առավելագույնը 30 վայրկյան տևողություն: Գործիքը թույլ է տալիս նաև միաժամանակ մի քանի Reel հրապարակել՝ դրանց վրա ավելացնելով սթիքերներ, ֆիլտրեր, ինչպես նաև տեքստ ներմուծել: Reel-ների համար օգտատերերի յութուբյան ալիքում հատուկ բաժին է նախատեսված, և ալիքի բաժանորդները կարող են հավանել դրանք, ինչպես նաև մեկնաբանություններ թողնել։ Գործիքը դեռևս փորձարկման փուլում է և հասանելի է սահմանափակ թվով օգտատերերի, որոնց արձագանքը ուսումնասիրելուց հետո միայն գործառույթը կգործարկվի սոցիալական ցանցի մնացած օգտատերերի համար։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |