Հնդկական պարբերական. Երևանում ներդաշնակ միաձուլվում են պատմությունն ու ժամանակակիցը 1 դեկտեմբերի 2017 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Երևանը հիացնող քաղաք է, որտեղ ներդաշնակորեն միաձուլվում են արվեստը, պատմությունը և ժամանակակիցը: Մայրաքաղաքի պողոտաները զարդարող վարդագույն տուֆից կառուցված շենքերի գեղեցկությանը, ժամանակակից ճարտարապետական լուծումներին ու քաղաքի «հինավուրց գույներին» է անդրադարձել հնդկաստանյան Mint բիզնես պարբերականի լրագրող Նիթա Լալը: «Ոչ այնքան մեծ Երևանը Վրաստանի, Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի միջև տեղակայված երկրի մայրաքաղաքն է: Ես կլանված էի նրա նկարազարդված գունեղ անցումներով, հուշարձաններով զարդարված զբոսայգիներով, երգող շատրվաններով: Հանրապետության հրապարակը, կարծես, առանցքն է, որի շուրջ պտտվում է Երևանը: Այն դասական ճարտարապետության շինությունների և կանաչ ծաղկաբույլերի փառահեղ համադրություն է: Երևանի գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը 1920-ականներին նախագծել է քաղաքի օղակաձև հատակագիծը», - պատմում է Նիթա Լալը: Հեղինակը տպավորված է նաև Կասկադով և քաղաքի ամենահին Աբովյան փողոցով, որտեղ կան նաև էլիտար շենքեր, բրենդային խանութներ, ռեստորաններ, հյուրանոցներ և գիշերային ակումբներ: «Իմ վերջին օրը Հայաստանում ես անցկացրել եմ Վերնիսաժում, որտեղ շրջապատված եմ եղել հնաոճ իրերով, գեղանկարներով և գորգերով: Այստեղ կան փայտե աշխատանքներ, արծաթե և ոսկե զարդեր», - պատմում է Լալը: Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |