ՀՀ-ում 10 ամսում աճել են ներմուծումը, արտահանումն ու առևտրաշրջանառությունը 1 դեկտեմբերի 2017 - 16:13 AMT PanARMENIAN.Net - Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները, որոնց համաձայն 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են արտահանման, ներկրման և առևտրաշրջանառության ցուցանիշները: ՀՀ արտահանումը ընթացիկ տարվա առաջին 10 ամսում աճել է 6,3%-ով՝ կազմելով $ 1 մլրդ 546 մլն 2016-ի նույն ժամանակահատվածի $1 մլրդ 453 մլն-ի փոխարեն: Ներմուծը աճել է 7,9 %-ով. 2017-ի 10 ամիսներին $ 2 մլրդ 820 մլն-ի ապրանք է ներմուծվել, 2016-ին՝ $ 2 մլրդ 613 մլն-ի: Հայաստանի առևտրաշրջանառության ծավալը 2017-ի առաջին 10 ամսում կազմել է $ 4 մլրդ 367 մլն` 2016-ի հաշվետու ժամանակահատվածի համեմատ աճելով 7.3%-ով։ ԱՊՀ երկրների հետ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը հունվար-սեպտեմբերին կազմել է մոտ $ 4,367 մլն՝ 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 21,7%-ով: ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը աճել է 25,5%-ով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կալանքը երկարացնելու մասին Մխիթարյանը նախկինում ևս անդրադարձել է այդ հարցին ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում |