Հայկական կոսմետիկան Հարավային Կորեա և Հոնկոնգ է արտահանվում 1 դեկտեմբերի 2017 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Կոսմետիկա արտադրող հայկական «Նաիրիան» ընկերության մոտ $10.000-ի առաջին՝ փորձնական խմբաքանակը դեկտեմբերի 1-ին կարտահանվի Հարավային Կորեա և Հոնկոնգ, այս մասին հայտնում է Հայաստանի զարգացման հիմնադրամի մամուլի ծառայությունը: Ընկերությունը ՀԶՀ-ի աջակցությամբ 2017-ի հուլիսին առաջին անգամ մասնակցել և արտահանման պատվեր է ստացել ԱՄՆ Lաս Վեգաս քաղաքում կայացած Cosmoprof North America 2017 միջազգային ցուցահանդեսին: Նմուշների ընտրությունից և ընթացակարգերի հստակեցումից հետո արտահանումները կիրականացվեն պարբերաբար և էապես մեծ ծավալներով։ «Հարավային Կորեան կոսմետիկայի բազմաթիվ ապրանքանիշերի հայրենիք է, իսկ կորեուհիները խստապահանջ են։ Ուրախ ենք, որ մեր կորեական գործընկերը մեծ վստահությամբ է գործակցում մեզ հետ», - ասել է «Նաիրիան» ընկերության համահիմնադիր և գիտական ղեկավար Անահիտ Մարկոսյանը։ 2012-ից ընկերությունն աշխատում է Հայաստանի բնաշխարհի ռեսուրսներով, օգտագործվող բույսերը մշակում է օրգանական եղանակով սեփական դաշտային տնտեսությունում։ «Նաիրիանն» արդեն արտահանվում է ԱՄՆ, Ճապոնիա և Ռուսաստան։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Amnesty Int.–ը կոչ է արել Բաքվին ազատ արձակել Իբադօղլուին և մյուս ակտիվիստներին «Նրա կալանքը վկայում է Ադրբեջանում այլախոհների սիստեմատիկ հետապնդումների մասին»,–ասվում է նամակում։ Տավուշի մարզպետի աշխատակազմ. Կիրանցում հացի, մթերքի խնդիր չկա Համացանցում նմանատիպ լուրեր էին տարածվել Կապանում ԻԻՀ հյուպատոսարանում խոնարհել են դրոշը. Մարդիկ ծաղիկներ են դնում շենքի մոտ ՀՀ ԱԽ քարտուղարն ու ՊՆ ղեկավարը ևս ցավակցել են Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար է նշանակվել փոխնախարար Քանիին Նա այդ պաշտոնում կփոխարինի վթարից զոհված Աբդոլլահիանին |