Հետազոտություն. ՌԴ-ում ավելի քան 2 մլն ՄԻԱՎ վարակակիր կա 1 դեկտեմբերի 2017 - 16:41 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ և Շվեյցարիայի գիտնականները ենթադրում են, որ 2017-ի տվյալներով ՌԴ-ում ՄԻԱՎ-ով վարակվածների թիվը զգալիորեն գերազանցում է պաշտոնական վիճակագրության տվյալները: Հետազոտությունը հրապարակվել է PLOS Medicine-ում: Նրանց հիպոթեզը հիմնված է 2014-ին ՌԴ ՁԻԱՀ դեմ պայքարի և կանխարգելման կենտրոնի ղեկավար Վադիմ Պոկրովսկու գնահատականների վրա, որը ենթադրել էր, որ ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց միայն 51 տոկոսը գիտի այդ մասին, գրում է Lenta.ru-ն: «Այդ չիմացությունը կարող է հանգեցնել նրան, որ ՌԴ-ում ՄԻԱՎ վարակակիրների համախառն քանակը կարող է գերազանցել 2 միլիոնը»,-ասվում է հետազոտության մեջ: «ՄԻԱՎ վարակի անդադար աճը ՌԴ-ում պետական քաղաքականության ձախողում է: Դա հանրային առողջապահության իսկական ճգնաժամ է, որից կարելի էր խուսափել»,-նշում են հետազոտության հեղինակները: 2017-ի դրությամբ Ռուսաստանում գրանցված է ՄԻԱՎ վարակակիրների առավելագույն քանակը Եվրոպայի երկրների թվում: Ըստ պաշտոնական տվյալների՝ 2017-ի կեսի դրությամբ հիվանդների թիվը կազմել է 1,16 մլն մարդ: 2016-ին ՌԴ-ում գրանցվել է 103.000 նոր ՄԻԱՎ վարակակիր, ինչը 5 տոկոսով ավելի է 2015-ի ցուցանիշից: Այժմ ՌԴ 30-39 տարեկան տղամարդկանց 2,8%-ը, երկրի տնտեսապես ամենաակտիվ մասը, ապրում է ՄԻԱՎ վվարակով, նշում են հեղինակները: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Կիրանցեցիները թույլ չեն տվել սահմանազատման աշխատանքներ տանել․ Սանոսյանն ասել է՝ իրենք չեն այդ սահմանը գծել՝ 1976–ին է գծվել «Ճանապարհը կառուցենք՝ ինքն իրենով կլինի անվտանգություն»,–ասել է Սանոսյանը Միրզոյանը Բերբոքին է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան կարգավորման վերջին զարգացումները Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային տնտեսական ծրագրերի, դրանցում ՀՀ ներգրավվածության հարցերի շուրջ Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում Դեսպան․ Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին Նա նշել է, որ Չաբահար նավահանգիստը համատեղ զարգացվում է Հնդկաստանի և Իրանի կողմից |