Մխիթարյանը ՄՅՈւ հետ չի մեկնել «Արսենալի» դեմ խաղին![]() 2 դեկտեմբերի 2017 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընդգրկված չէ թիմի կազմում, որը մեկնել է Լոնդոն «Արսենալի» հետ հանդիպման: Մեկնողների թվում չկար նաև հարձակվող Զլատան Իբրահիմովիչը: Ընդհանուր առմամբ տեսախցիկները ֆիքսել են ՄՅՈւ 20 խաղացողի, գրում է Manchester Evening News-ը: Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չէր վերցրել Մխիթարյանին Պրեմիեր լիգայի «Ուոտֆորդի» հետ խաղին: Պարբերականը նշում է նաև, որ Մխիթարյանը լրացուցիչ մարզվում է՝ ՄՅՈւ հիմնական կազմ վերադառնալու համար: Նա համառորեն մարզվում է, ինչպես նաև թիմի հետ սովորում է սեփական դարպասները պաշտպանել: Մխիթարյանը հայտագրված չէր նաև Չեմպիոնների լիգայի «Բազելի» հետ խաղում, սակայն դուրս եկավ դաշտ վերջին 20 րոպեին «Բրայթոնի» հետ խաղում: Նոյեմբերի 25-ին նա դուրս եկավ փոխարինման 71-րդ րոպեին: Ավելի վաղ Մոուրինյոն կարծիք էր հայտնել, որ Մխիթարյանը նահանջել է ելույթների մակարդակի տեսակետից: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |