Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 2 դեկտեմբերի 2017 - 13:26 AMT PanARMENIAN.Net - 2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների մակրոտնտեսական մի շարք ցուցանիշներ աճել են: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով՝ ընթացիկ տարվա 10 ամսում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7,1%-ով: Հաշվետու ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ 12,4%-ով աճել են արդյունաբերական արտադրանքի ծավալները, 13,6%-ով՝ առևտրի շրջանառությունը, մոտ 14%-ով ծառայությունների ծավալը, 5,4%-ով՝ էլեկտրաէներգիայի արտադրությունը: 2016-ի առաջին 10 ամիսվա համեմատ անցնող տարում 2,6%-ով աճ է գրանցել նաև միջին ամսական աշխատավարձը: Միևնույն ժամանակ գյուղատնտեսության համախառն արտադրանքի և շինարարության ծավալներն անկում են գրանցել՝ համապատասխանաբար 4%-ով և մոտ 1%-ով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |