Մոուրինյո. Ռուսաստանի համար խմբային փուլում հեշտ չի լինելու 2 դեկտեմբերի 2017 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի համար հեշտ չի լինի ԱԱ-2018-ի խմբային փուլում: Այսպիսի հայտարարություն է արել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն՝ մեկնաբանելով A խմբում վիճակահանության արդյունքները: «Ուրուգվայ, Եգիպտոս, Սաուդյան Արաբիա...Կարծում եմ, Ռուսաստանը պետք է մեծ ակնածանքով վերաբերվի Եգիպտոսին: Ուրուգվայը դժվար մրցակից է, անհատապես ուժեղ ֆուտբոլիստներով, փորձառու մարզիչով և հսկայական հաղթական տրամադրվածությամբ»,-ասել է նա, հայտնում է Eurosport-ը: Նա հավելել է, որ Սաուդյան Արաբիային փորձն ու պայքարի որակն է պակասում փլեյ օֆ անցնելու համար, սակայն Եգիպտոսը կարող է իրեն դրսևորել: «Թիմում արագաշարժ կրեատիվ տղաներ կան, նաև ֆիզիկապես ամուր ֆուտբոլիստներ, ինչը կարող է արդյունք տալ»,-հավելել է նա: «ՌԴ համար հեշտ չի լինի՝ խմբային փուլում ընդամնեը 3 խաղ է լինելու, բայց Սաուդյան Արաբիայի հետ հանդիպումը այն շարքից է, երբ տան տերերը պարտավոր են 3 միավոր ստանալ»,-ասել է Մոուրինյոն: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱԱ-2018 բացման ՌԴ-Սաուդյան Արաբիա խաղն ամենացածր վարկանիշն ունի պատմության մեջ: ԱԱ-2018-ը կանցնի ՌԴ-ում հունիսի 14-ից հուլիսի 15-ը երկրի 11 քաղաքում: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |