ՀՀ արտաքին պարտքն աճել է մոտ 5%-ով 4 դեկտեմբերի 2017 - 11:22 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին պետական պարտքը 2017 թվականի երրորդ եռամսյակում առաջին եռամսյակի նկատմամբ աճել է մոտ 4,9%-ով: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ տարեսկզբին արտաքին պարտքը կազմել է $ 4,828 մլրդ, երրորդ եռամսյակի վերջում՝ ավելի քան $ 5 մլրդ: 2016-ի վերջին ՀՀ արտաքին պարտքը կազմել է ՀՆԱ 45,5%-ը: Թե ՀՆԱ քանի տոկոսն է կազմում արտաքին պարտքը անցնող տարվա երրորդ եռամսյակում, դեռևս հստակ վիճակագրություն չի հրապարակվել: 2016 թվականի վերջին ՀՀ ընդհանուր պարտքը եղել է ՀՆԱ 56,6% կամ` 5.9 միլիարդ դոլար։ Ֆիննախից ավելի վաղ հայտարարել էին, որ մինչև 2017-ի տարեվերջ պարտքը կմոտենա 58.8%-ի։ Այսպիսով, արտաքին պարտքը կկազմի մոտ $5.4 մլրդ դոլար, ներքինը՝ $1.269 մլրդ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |