Օրբելյան. Հուսանք՝ Խվորոստովսկու ձայնասկավառակը կարժանանա «Գրեմմիի» 4 դեկտեմբերի 2017 - 11:28 AMT PanARMENIAN.Net - Հայտնի դիրիժոր, Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը հույս է հայտնել, որ Դմիտրի Խվորոստովսկու ձայնասկավառակը կարժանանա «Գրեմմի» մրցանակին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Կոնստանտին Օրբելյանը և վերջերս հեռացած ռուս հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին ներկայացված են «Գրեմմի» մրցանակաբաշխությանը: Նրանք ներկայացած են «Լավագույն դասական սոլո ալբոմ» անվանակարգում՝ «Սվիրիդով. Հեռացող Ռուսաստան» ձայնասկավառակի համար: Խվորոստովսկին կատարում է երգերը Օրբելյանի ղեկավարած Սանկտ Պետերբուրգի Ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի և «5-ի ոճը» Ռուսական ժողովրդական գործիքների համույթի նվագակցությամբ: «Հուսանք՝ Դմիտրի Խվորոստովսկու սկավառակը կարժանանա պարգևին»,-ասել է Կոնստանտին Օրբելյանը «Ռոսիյսկայա գազետային» տված հարցազրույցում: Օրբելյանը միակ դիրիժորն է, որի հետ Խվորոստովսկին մեներգային ալբոմներ է ձայնագրել, եթե չհաշվենք նրա վաղ շրջանի ձայնագրությունը Վալերի Գերգիևի հետ: Օրբելյանը հիշել է նաև, թե ինչպես է առաջացել պատերազմական տարիների երգերը ձայնագրելու գաղափարը՝ այդ առաջարկը դիրիժորն է արել Խվորոստովսկուն: Օրբելյանը նշել է, որ այդ նախագծով Խվորոստովսկին ոչ թե ուղղակի հայտնի դարձավ, այլ ՝ Ռուսաստանի ազգային հերոսը: Ավելի ուշ, հիշեցրել է Օրբելյանը, Խվորոստովսկու երգացանկում հայտնվեցին նաև խորհրդային շրջանի այլ երգեր: «Մենք ձայնագրեցինք Ալեքսանդրա Պախմուտովայի, Առնո Բաբաջանյանի երգերը, իմ հորեղբայր Կոնստանտին Օրբելյանի «Կեչիների աղմուկը» երգը: Խվորոստովսկին վախճանվել է նոյեմբերի 22-ին Լոնդոնում 55 տարեկանում երկարատև ծանր հիվանդությունից հետո: 2015-ի հունիսին երգիչը հայտարարեց, որ տառապում է գլխուղեղի քաղցկեղով: «Գրեմմի» մրցանակաբաշխությունը կանցկացվի 2018-ի հունվարի 28-ին, Նյու Յորքում: Օրբելյանը հավակնում էր «Գրեմմիի» նաև 2014-ին՝ Ռոսսինիի արիաների նվագախմբային ձայնագրությունների համար: Խվորոստովսկին հավակնել է մրցանակին 3 անգամ: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 24–ից ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում Ակբա բանկը կաջակցի ՓՄՁ-ներին` զարգանալու Եվրոպայի և Ասիայի շուկաներում Բանկը միացել է Ասիական զարգացման բանկի ծրագրին Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է |