Պույոլ. Հայերն ուժեղ մարդիկ են

Պույոլ. Հայերն ուժեղ մարդիկ են

PanARMENIAN.Net - «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Կարլես Պույոլն ասել է, թե հայերն ուժեղ մարդիկ են: Այդ մասին նա հայտարարել է ՌԴ Առաջին հեռուստաալիքի եթերում՝ «Պրոժեկտորպերիսխիլտոն» հաղորդման ժամանակ:

«Իսկ դուք գիտե՞ք, թե ովքեր են հայերը, թե միայն ռուսներին գիտեք»,-հարցրել է Պույոլին Գարիկ Մարտիրոսյանը:

«Այո, նրանք շատ ուժեղ մարդիկ են, պինդ բնավորությամբ»,-ասել է ֆուտբոլիստը:

Ֆուտբոլի 2018-ի աշխարհի առաջնությունը, որն անցնելու է Ռուսաստանի 11 քաղաքում, մեկնարկելու է 2018-ի հունիսի 14-ին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---