Հայազգի հեռուստալրագրողը՝ ՏԷՖԻ-ի մրցանակակիր 4 դեկտեմբերի 2017 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ հեռուստալրագրող և պրոդյուսեր Ռոբերտ Կարապետյանը դարձել է համառուսաստանյան հեռուստատեսային «ՏԷՖԻ-Ռեգիոն» մրցանակի դափնեկիրը: Եկատերինբուրգում աշխատող Կարապետյանի «Լրագրողական հետաքննությունների բյորո» հեռուստանախագիծը, որը հեռարձակվում է այդ քաղաքի «Չորրորդ ալիքով», ճանաչվել է 2017-ի լավագույն հրապարակախոսական հաղորդումը, հայտնում է Rusarminfo-ն: Հեռուստատեսային մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 3-ին Տյումենում: Ռոբերտ Կարապետյանը ծնվել է 1982-ին Եկատերինբուրգում, Ելցինի անվան Ուրալի դաշնային համալսարանի ժուռնալիստիկայի բաժնի շրջանավարտ է: Նրա հեղինակային «Լրագրողական հետաքննությունների բյորո» հեռուստանախագիծը եթեր է հեռարձակվում 2006-ից ի վեր: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Կիրանցում չափագրական աշխատանքներ են տարվում Կիրանցում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապրհային դեպարտամենտի պետը «Երևանի բալետային փառատոն»՝ Թումանյանի անվան զբոսայգում Բացօթյա փառատոնի ներկայացումների սկիզբը 20:00–ին է Միրզոյանը՝ Վիեննայում․ Պետք է արգելել միջուկային օբյեկտների վրա զինված հարձակումները և հարձակման սպառնալիքները Նա նշել է, որ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը Չտարածման մասին պայմանագրին ՀՀ և Չեխիայի ԱԳ նախարարները խոսել են ԵՄ հարթակում համագործակցության մասին Միրզոյանն ասել է, որ Հայաստանն էականորեն խորացնում է հարաբերությունները ԵՄ հետ բոլոր ուղղություններով |