«Հայկական օր»՝ լեհական Շեցինեկի պատմական ամրոցում 4 դեկտեմբերի 2017 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 2-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի և Շեցինեկի քաղաքապետ Յեժի Հարդի-Դուգլասի պատվո հովանու ներքո, Շեցինեկի հայ համայնքը Լեհաստանի Հայկական հիմնադրամի աջակցությամբ կազմակերպել էր «Հայկական օր» խորագրով միջոցառումներ: Միջոցառումները տեղի ունեցան Շեցինեկի պատմական ամրոցում, որին մասնակցեցին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Շեցինեկի հայ համայնքի նախագահ Յուրի Խուրշուդյանը, տարածքային և տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, լրագրողների, քաղաքի և հարակից բնակավայրերից հյուրեր, հայ համայնքի ներկայացուցիչներ: Միջոցառման բացման պաշտոնական արարողության ընթացքում ունեցած իր ելույթում դեսպան Ղազարյանն անդրադարձել է 2017 թվականի ընթացքում Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի և Լեհաստանի թագավոր Կազեմիր Մեծի կողմից հայերին շնորհված հատուկ արտոնության 650-ամյակի շրջանակներում ԼՀ նախագահի, Լեհաստանի Սենատի կողմից կազմակերպված բարձր մակարդակի միջոցառումներին, Լեհաստանի Սենատի և Սեյմի կողմից ընդունված հատուկ բանաձևերին և այլ միջոցառումներին, որոնք ցույց են տալիս հայերի հանդեպ Լեհաստանի իշխանությունների և ժողովրդի ունեցած մշտական հարգանքն ու բարեկամական վերաբերմունքը: Այս առումով նա նաև գոհունակությամբ նշել է Շեցինեկի հայ համայնքի ակտիվությունը: Միջոցառմանը Լեհաստանի պատմության մեջ աչքի ընկած նշանավոր հայ գործիչների մասին դասախոսությամբ հանդես է եկել դոկտոր Լուկաշ Տժեցիակը, որից հետո ցուցադրվել է Լեհաստանի Անհայտ Զինվորի խորհրդանշական Մայր Յադվիգա Զառուգևիչովայի մասին պատմող փաստավավերագրական տեսաֆիլմ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հայաստանի պատմամշակութային հուշարձանների և գեղատեսիլ վայրերի մասին «Հայաստանի գանձերը» թեմայով զեկույցով հանդես եկավ Վահան Հակոբյանը: Միջոցառման մշակութային ծրագրի շրջանակներում ասմունքով, հայկական էստրադային և ժողովրդական երգերի ու երաժշտական կատարումներով են հանդես եկել Աննա Պողոսյանը, Լիլիթ Մինասյանը և Նորիկ Մինասյանը: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |