Դորտմունդի «Բորուսիան» հետևում է Հենրիխ Մխիթարյանի շուրջ զարգացումներին![]() 4 դեկտեմբերի 2017 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Դորտմունդի «Բորուսիան» հետևում է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ իրավիճակին: Գերմանական ակումբը դեմ չի լինի վերադարձնել հայ ֆուտբոլիստին, որի բախտն անգլիական ակումբում վերջերս չի բերում, գրում է բրիտանական Mirror-ը: Մխիթարյանը հայտագրված էչր մեկնարկային կազմում «Մանչեսթեր Յունայթեդի» նախորդ 5 խաղից 4-ում: Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծիք էր հայտնել, որ ընթացիկ խաղաշրջանում ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղում նահանջ է նկատվում ելույթների մակարդակի առումով: «Ինձ դուր չեկավ Մխիթարյանի խաղը վերջին հանդիպումներում: Խոսքը 2-3 հանդիպման մասին չէ, այլ 4-5: Նա լավ սկսեց խաղաշրջանը, իսկ հետո քայլ առ քայլ սկսեց նահանջել»,-ասել է Մոուրինյոն: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |