Բոլոր ժամանակների լավագույն սուրբծննդյան ֆիլմը հայտնի է![]() 4 դեկտեմբերի 2017 - 16:00 AMT PanARMENIAN.Net - The Independent-ը որոշել է բոլոր ժամանակների լավագույն սուրբծննդյան ֆիլմը: Դա ամերիկացի ռեժիսոր Բիլլի Ուայլդերի «Բնակարան» (The Apartment) ֆիլմն է, որը էկրան է բարձրացել 1960-ին: «Բնակարանն» իդեալական ֆիլմ է Սբ Ծննդի համար: Ոչ թե այն Սբ Ծննդի, ինչպիսին ուզում ենք ունենալ՝ բուխարու կրակով, զանգակներով ու ձյան փաթիլներով, այլ իրական: Երբեմն ուրախ, երբեմն ձանձրալի, երբեմն միայնակ»,-նշել են քննադատները, գրում է Lenta.ru-ն: Մասնագետները նշել են, որ, չնայած տխուր իրադարձություններին, որոնք տեղի են ունենում հերոսների հետ Սբ. Ծննդի նախօրեին, ֆիլմը հանդիսատեսին հույս է ներշնչում: «Բնակարան» ֆիլմը ներկայացվել է Օսկարի 10 անվանակարգում և 5 արձանիկ է ստացել: Ֆիլմում գլխավոր դերերը կատարել են Ջեք Լեմոնը և Շիռլի Մաքլեյնը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |