Երևանի մոտ 90 բազմաբնակարան շենքի տանիքներին արևային վահանակներ կտեղադրվեն 4 դեկտեմբերի 2017 - 16:10 AMT PanARMENIAN.Net - Երևանի մոտ 90 բազմաբնակարան շենքի տանիքներին արևային վահանակներ կտեղադրվեն: Այդ մասին ասվել է Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է շահագրգիռ կառույցներին և պոտենցիալ ներդրողներին քաղաքապետարանի կողմից մշակված ներդրումային փաթեթների ներկայացումը: Ասվել է, որ արդեն իսկ հստակեցված է ԵՄ կողմից «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակում տրամադրվելիք դրամաշնորհի միջոցներով մայրաքաղաքում իրականացվող «Երևան՝ արևային համայնք» ծրագրի շրջանակում մոտ 90 բազմաբնակարան շենքերի տանիքներին արևային վահանակներ տեղադրելու, ինչպես նաև տվյալ շենքերի ընդհանուր օգտագործման էլեկտրաէներգիայի ապահովման նպատակով վերելակները, շքամուտքերը, այդ թվում բակային տարածքները LED լուսատուներով լուսավորելու պիլոտային ծրագրի իրականացման ժամանակացույցը: Մեծապես կարևորելով այս ծրագրի իրականացումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ դրա արդյունավետությունով պայմանավորված՝ այն կարող է ունենալ շարունակություն ամբողջ քաղաքում, որի նպատակով համայնքային բյուջեից կկատարվեն համապատասխան հատկացումներ, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Քաղաքապետը գլխավոր դիզայներին, բնապահպանության վարչությանը և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է 2018-ին՝ հոբելյանական տարվան ընդառաջ, մշակել մայրաքաղաքի յուրահատուկ և ներկայանալի ծաղկային ձևավորման առաջարկներ: Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն էլ զեկուցել է, որ շարունակվում են մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքները: Պատրաստ է նաև «Նոր տարին Երևանում 2018» տոնական միջոցառումների ծրագիրը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ծրագրի մանրամասները ներկայացնել հանրությանը: Ընթերցեք նաև.Սպառողները կկարողանան արևային էներգիան նաև ջեռուցման նպատակով օգտագործել Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |