ՀՀ և Արցախի նախագահները ԼՂ մի շարք զորամասեր են այցելել

ՀՀ և Արցախի նախագահները ԼՂ մի շարք զորամասեր են այցելել

PanARMENIAN.Net - Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը դեկտեմբերի 4-ին այցելել են ԼՂ կենտրոնական և արևելյան մասերում տեղակայված մի շարք զորամասեր, ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին:

ՀՀ նախագահը Լեռնային Ղարաբաղում է աշխատանքային այցով, դեկտեմբերի 2-ին նա հետևել է Պաշտպանության բանակի համահավաք զորախմբի զորավարժություններին:Ներկա են եղել նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Հակոբյանը, Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

Սարգսյանն ու Սահակյանը դիտել են զորավարժություններ, ներկա են գտնվել մի շարք զորանոցների և այլ օբյեկտների բացման հանդիսավոր արարողություններին, հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը:

Դեկտեմբերի 4-ին նախագահները մարշալ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 120-ամյակի կապակցությամբ ծաղկեպսակներ են դրել Ստեփանակերտում անվանի զորավարի հուշարձանին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---