Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմը մտադիր է դիմել Սահմանադրական դատարան, ուր վիճարկելու է ընտրության արդյունքը24 փետրվարի 2008 - 21:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը այսօր ելույթ ունենալով ընդդիմության հանրահավաքին, հայտարարել է, որ իր թիմը փետրվարի 25-ին դիմելու է Սահմանադրական դատարան, ուր վիճարկելու է ընտրության արդյունքը: Լեւոն Տեր-Պետրոսյանը նշել է, որ կա այդ արդյունքը վիճարկելու եւ Ազատության հրապարակի իշխանությունը հաստատելու 10-15 օր ժամանակ: Թող ոչ ոք չկասկածի, որ մենք հաղթելու ենք, հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Դրա համար նա քաղաքացիներին կոչ է արել ավելի մեծացնել հանրահավաքի մասնակիցների թիվը, իսկ կոնկրետ փետրվարի 24-ի գիշերվա համար Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել է, որ պետք է հրապարակում մնա առնվազն տասը հազար մարդ:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |