Կանդելակի. Հենրիխն արդեն լեգենդ է, և «Մատչ ՏՎ»-ն կներկայացնի նրա պատմությունը![]() 5 դեկտեմբերի 2017 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 5-ին ռուսական «Մատչ ՏՎ» հեռուստաալիքը կհեռարձակի Հենրիխ Մխիթարյանի մասին «Մանչեսթեր Յունայթեդի» նկարահանած փաստագրական ֆիլմը (18:00), ինչպես նաև իր ներկայացուցիչների բացառիկ հարցազրույցը նրա հետ: Ֆիլմը ցուցադրվելու է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ԲԿՄԱ հանդիպման օրը՝ 22:45-ին: «ՄԱՏՉ ՏՎ»-ի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին ասել է. «Հենրիխն արդեն լեգենդ է և մենք ցանկանում ենք պատմել նրա պատմությունը»: Հեոուստաալիքի ներկայացուցիչներ Միխայիլ Մոսակովսկին և Նոբել Առուստամյանը հյուրընկալվել են Հենրիխին, 2 օր անցկացրել նրա հետ և ներկա գտնվել ՄՅՈւ- «Տոտենհեմ» խաղին, գրում էmatchtv.ru-ն: Հեռուստաալիքին տված հարցազրույցում Մխիթարյանը պատմում է իր, անգլիական պրեմիեր լիգայի, ՄՅՈւ և ռուսական ֆուտբոլի մասին: Ինչպես նշում է հեռուստաալիքը, եվրոպական ֆուտբոլի աստղը կպատմի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների կյանքի, առօրյա կյանքում Զլատան Իբրահիմովիչի և «Սպարտակի» վերջին խաղերի մասին: Հենրիխը խոստովանել է, որ մանկության տարիներին նաև «Սպարտակին» է երկրպագել: «Հենրիխն այն մարզիկներից է, որոնց մասին անպայման պետք է պատմել: Մխիթարյանի պատմությունը գերազանց օրինակ է, որ երբեք չի կարելի բավարարվել եղածով: Նոր մակարդակի հասնելով՝ միշտ պետք է նոր նպատակ դնել: Ֆիլմում Հենրիխը կարևոր բառեր է ասում, այդ թվում դիմում է այն տղաներին, որոնք ֆուտբոլով են զբաղվում Ռուսաստանում»,-ասել է Մոսակովսկին: «Ես բազմիցս եմ ասել, որ մեր նպատակն է սպորտի և մարզիկների մասին մարդկային պատմություններ պատմելը: Մեզ հետաքրքիր է, թե ինչով է առաջնորդվում մարզիկը հաղթանակի և պարտության պահին, ինչն է նրան ոգեշնչում և ինչու նա չի հանձնվում: Հենրիխն արդեն լեգենդ է և մենք ցանկանում ենք պատմել նրա պատմությունը»,-ասել է «ՄԱՏՉ ՏՎ»-ի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |