Աղքատությունն աննշան նվազել է

Աղքատությունն աննշան նվազել է

PanARMENIAN.Net - Հայաստանում 2016 թվականին 2015-ի համեմատ աղքատության մակարդակը նվազել է 0,4%-ով՝ կազմելով 29,4%: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ նախորդ տարի ծայրահեղ աղքատները կազմել են բնակչության 1,8%-ը, շատ աղքատները՝ 8%-ը, իսկ աղքատները՝ 19,6%-ը:

Սա նշանակում է, որ ամսական 40.867 դրամ վերին աղքատության գծից ցածր են գտնվել երկրի յուրաքանչյուր տաս բնակչից մոտ երեքը:

2008-ին Հայաստանում աղքատության մակարդակը եղել է 27,6%, որից 12.6%-ը կազմել են շատ աղքատները, 1.6%-ը՝ ծայրահեղ աղքատները: 2012-ի համեմատ 2016-ին ՀՆԱ ցուցանիշը աճել է 10.66%-ով, իսկ աղքատության մակարդակը նվազել է 9,26%-ով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---