«Թղթե տնակի» վերջին եթերաշրջանն առանց Սփեյսիի կնկարահանեն 5 դեկտեմբերի 2017 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Netflix ընկերությունը որոշել է ավարտել «Թղթե տնակը» կրճատված եթերաշրջանով՝ առանց նախկին գլխավոր դերակատար Քևին Սփեյսիի մասնակցության, որին մեղադրում են սեռական ոտնձգությունների մեջ: Այդ մասին հայտնել է Netflix-ի բովանդակության գծով տնօրեն Թեդ Սարանդոսը: Ըստ Սարանդոսի, որը ելույթ է ունեցել ԱՄՆ-ում ԶԼՄ-ների և հաղորդակցությունների խորհրդաժողովում, սերիալի վերջին, 6-րդ եթերաշրջանի արտադրությունը կսկսվի 2018-ին, պրոդյուսերները կշխատեն ապահովել «լավ, կրեատիվ ավարտ», գրում է ՌԻԱ Նովոստին: Սփեյսին չի մասնակցի եթերաշրջանի նկարահանումներին, որը կներառի 8 սերիա սովորական 13-ի փոխարեն: Սերիալի համանուն բրիտանական վարկածում, որը թողարկվել է 1990-ականներին, Անդերվուդի նախատիպ Ֆրենսիս Ուրքհարդը սպանվեց վերջին էպիզոդում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ռեժիսոր Ռիդլի Սքոթը, խորհրդակցելով Sony Pictures կինոընկերության հետ, որոշել է հանել «Աշխարհի բոլոր փողերը» ֆիլմից Քևին Սփեյսիի դերակատարմամբ բոլոր դրվագները: Հեղինակազրկված դերասանին կփոխարինի Քրիսթոֆեր Փլամերը: Հոկտեմբերի 30-ին Սփեյսին հայտարարեց, որ հարաբերություններ է ունեցել ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց հետ, սակայն այժմ նա կատարել է իր ընտրությունը՝ «ապրելու է որպես միասեռական»: Այս բացահայտման պատճառը «Սթարտրեկ» սերիալի դերասան Էնթոնի Ռեփփիհայտարարությունն էր, որը մեղադրեց աստղին 1986-ին իր դեմ սեռական ոտնձգությունների մեջ, երբ Ռեփփը 14 տարեկան էր: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |