Սաուդյան Արաբիայի արքայազնը՝ «Տարվա մարդ», ըստ Time-ի ընթերցողների 5 դեկտեմբերի 2017 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Time պարբերականի ընթերցողներն օնլայն քվեարկության արդյունքում 2017-ի«Տարվա մարդ» են ընտրել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանին: Արքայազնի օգտին է քվեարկել ընթերցողների 24%-ը: Դեկտեմբերի 6-ին ամսագիրը կհայտարարի «Տարվա մարդ» տիտղոսի արժանացած մարդու անունը: Նոյեմբերին Սաուդյան Արաբիայի թագավորի և թագաժառանգ արքայազնի կողմից ստեղծված հակակոռուպցիոն հանձնաժողովի հրամանով կալանավորվել էր 11 արքայազն, ինչպես նաև գործող ու նախկին նախարարներ՝ իշխանական օղակներում կոռուպցիայի դեմ ուղղված արշավի շրջանակում: Ավելի ուշ հայտարարվել էր, որ ընդհանուր առմամբ ձերբակալվել և հարցաքննվել է մոտ 210 մարդ: Երկրորդ տեղում #MeToo արշավի մասնակիցներն են, որոնք պատմել են, որ սեռական ոտնձգությունների զոհ են դարձել: Նրանք ստացել են քվեարկողների 6%-ի ձայնը: Ձայների 5%-ով երրորդ տեղը կիսել են ամերիկացի ֆուտբոլիստ Քոլին Կապերնիկը, «ՌԴ-ի գործով» ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը և «Երազողները» (Dreamers)՝ երիտասարդները, որոնց ԱՄՆ են բերել անօրինական ճանապարհով եկած նրանց ծնողները: 2016-ին ընթերցողների քվեարկության արդյունքներով տարվա մարդ էր դարձել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |