Ադրբեջանում արժույթի սակարկություններում «նավթային» փողերի պահանջարկը նվազել է

Ադրբեջանում արժույթի սակարկություններում «նավթային» փողերի պահանջարկը նվազել է

PanARMENIAN.Net - Ադրբեջանում արժույթի սակարկություններում «նավթային» փողերի պահանջարկը նվազել է: 2017-ի մեկնարկից ի վեր Ադրբեջանի նավթային պետական հիմնադրամը Ադրբեջանի ԿԲ կողմից կազմակերպվող աճուրդներում ավելի քան 3 մլրդ դոլար է վաճառել, մինչդեռ 2016-ի նույն ժամանակահատվածում վաճառվել էր 4,7 մլրդ դոլար:

2017-ի հունվար-նոյեմբերին ընդհանուր առմամբ վաճառքի է հանվել 3,040 մլրդ դոլար: Եթե համեմատելու լինենք 2016-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշի հետ, ապա պարզ է դառնում, որ Ադրբեջանի նավթային պետական հիմնադրամը կրճատել է առաջարկի ծավալը 37,7%-ով:

Նոյեմբերին ընկերությունը վաճառել է 208,9 մլն դոլար: Ադրբեջանի նավթային պետական հիմնադրամի առաջարկը նոյեմբերին նվազագույնն էր 2017-ի ընթացքում, ինչը համապատասխանում է «նավթային» միջոցների պահանջարկի անկմանը:

Հոկտեմբերի համեմատ նոյեմբերին սակարկության է հանվել 110 մլն դոլար, ինչը 34,5% պակաս է նախորդ ամսվա ցուցանիշից,իսկ 2016-ի նոյեմբերի համեմատ դոլարի վաճառքը նվազել է 92,6 մլն կամ 30,7%-ով գրում է «Sputnik-Ազերբայջանը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---