Կիևում ձերբակալվել է Միխայիլ Սահակաշվիլին![]() 5 դեկտեմբերի 2017 - 13:33 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին ձերբակալվել է Կիևում: Հատուկ նշանակության ուժերը հանել են նրան շենքի տանիքից, ուր Սահակաշվիլին բարձրացել էր՝ փախուստի դիմելով խուզարկության եկած իրավապահներից: Ավելի վաղ Միխայիլ Սահակաշվիլին քաղաքական ապաստան էր խնդրել Ուկրաինայից: Դեկտեմբերի 5-ի առավոտյան Ուկրաինայի ազգային անվտանգության «Ալֆա» հատուկ ջոկատի անդամները ներխուժել են ընդդիմադիր «Նոր ուժերի շարժման» նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի բնակարան՝ կոտրելով դուռը: Նրա կողմնակիցները հայտարարել են, որ իշխանությունների գործողություններն ապօրինի են, հայտնում է ՏԱՍՍ-ը: Սահակաշվիլիին ձեռնաշղթաներով են դուրս բերել, նրա կողմնակիցները փորձել են խանգարել իրավապահներին, սակայն չի հաջողվել: Ըստ ներկայացված մեղադրանքի, Սահակաշվիլիին 3-5 տարվա ազատազրկում է սպառնում, մինչդեռ նրա փաստաբաններից մեկը հայտարարել է, որ ոչ մի փաստաթուղթ Սահակաշվիլիին չի ներկայացվել: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ուկրաինան Վրաստանից հարցում է ստացել Միխայիլ Սահակաշվիլիի հետախուզման, կալանավորման և արտահանձնման վերաբերյալ: մեղադրվում է Վրաստանի ՔՕ 4 հոդվածով: Նրան կասկածում են այլ անձի գույքը յուրացնելու, հափշտակելու կամ տիրանալու մեջ, ինչպես նաև ծառայողական լիազորություններն ու պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |