Ադրբեջանցի գործարար Իսմայիլովին ՌԴ-ում սպանության մեղադրանք է ներկայացվել 5 դեկտեմբերի 2017 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Քննչական կոմիտեն սպանության մեղադրանք է ներկայացրել ադրբեջանցի գործարար, Մոսկվայի Չերքիզովի շուկայի նախկին սեփականատեր Թելման Իսմայիլովին: «Ըստ քննության տվյալների, Իսմայիլովը գործարարներ Վլադիմիր Սավկինի և Յուրի Բրիլյովի սպանության կազմակերպիչն է: Սպանությունը կատարվել է 2016-ի մայիսի 15-ին: Հանցագործության ծրագիրը նա մշակել է եղբայրների՝ Ռաֆիկ և Վագիֆ Իսմայիլովների հետ: Հանցագործությունը կատարել է Մեհմա Քերիմովը: Ռաֆիկ Իսմայիլովն ու Մեհման Քերիմովը կալանքի տակ են: Թելման և Վագիֆ Իսմայիլովների հանդեպ հեակա կարգով ընտրվել էր կալանքը: Իսմայիլովի միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ նյութերն ուղարկվել են Գլխավոր դատախազություն: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թելման Իսմայիլովին կասկածում են 8 սպանություն, ինչպես նաև Աբրահամ Ռուսոյի դեմ մահափորձը, կազմակերպելու մեջ: Ըստ քննության, Իսմայիլովը կարող է մեղսակից լինել ՌԴ Ֆիզիկական կուլտուրայի համալսարանի պրոռեկտոր Միխայիլ Բոդինի սպանությանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի |