MEDICI.TV-ով ուղիղ եթերում կհեռարձակվի Խաչատրյանի 5-րդ փառատոնի փակման համերգը 5 դեկտեմբերի 2017 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի փակման գալա համերգը դեկտեմբերի 11-ին ուղիղ եթերում առցանց կհեռարձակի աշխարհի առաջատար դասական երաժշտական ալիքը՝ MEDICI.TV-ին։ Սա բացառիկ իրադարձություն է ինչպես հայաստանյան երաժշտական կյանքում, այնպես էլ Խաչատրյանի միջազգային փառատոնի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համար։ MEDICI.TV-ն 2008 թվականից ի վեր երաժշտասերներին հնարավորություն է ընձեռում ունկնդիր լինել դասական արվեստի լավագույն կատարումներին։ Դեկտեմբերի 11-ին աշխարհի ամենախստապահանջ ունկնդիրը հնարավորություն կունենա շփվելու հայկական կատարողական և կոմպոզիտորական արվեստի հետ. Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կկատարի Ավետ Տերտերյանի Երրորդ սիմֆոնիան և Արամ Խաչատրյանի Երկրորդ՝ «Զանգերով սիմֆոնիան»: Այս հարթակում հեռարձակվում են աշխարհի լավագույն կոլեկտիվների՝ Բեռլինի ֆիլհարմոնիկ, Լոնդոնի սիմֆոնիկ, Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ, Նյու Յորքի ֆիլհարմոնիկ, Royal Concertgebouw և այլ նվագախմբերի, ամենահեղինակավոր համերգասրահների, փառատոների ու մրցույթների համերգները։ MEDICI.TV-ն ունի դասական երաժշտության աշխարհում ամենամեծ գրադարանը։ Այստեղ պահվում է մոտ 18000 ծրագիր (3000 բնօրինակ աշխատանքներ), այդ թվում՝ համերգներ, բալետներ, օպերաներ և այլն։ MEDICI.TV hեռուստաընկերությունն ունի հստակ չափանիշներ, և խաչատրյանական փառատոնի կազմակերպչական խումբը կարողացել է բավարարել բոլոր այդ պահանջները։ Ընդ որում, տարածաշրջանում առաջինը հենց Հայաստանն ու Խաչատրյանի փառատոնն են, որ ներկայանալու են նման մեծ լսարանի առջև։ MEDICI.TV-ին մշտական հետևողները 500000-ից ավելին են: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |