Արտակ Զաքարյան. ՌԴ վարկով գնվելիք սպառազինության ցանկը հրապարակման ենթակա չէ![]() 5 դեկտեմբերի 2017 - 16:25 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ն մինչև $100 միլիոն պետական արտահանման վարկ է տրամադրելու Հայաստանի կառավարությանը՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության տեխնիկայի մատակարարումների ֆինանսավորման համար: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը «ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ: Փոխնախարարի հայտնել է, որ համաձայնագրի առաջին հավելվածով նշված է սպառազինության ցանկը, որը հրապարակման ենթակա չէ, հայտնում է Panorama.am-ը: «Մենք պատգամավորներին ներկայացրել ենք ձեռք բերվող զինատեսակների ցանկը, որին նրանք կարող են ծանոթանալ։ Զինատեսակների ցանկը կարող է փոփոխվել ՀՀ ՊՆ և ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության փոխադարձ գրավոր համաձայնությամբ, քանի որ վարկը իրականացվելու է 5 տարվա ընթացքում, իսկ այդ ընթացքում կարող է նոր զինտեխնիկա արտադրվել և վարկի շրջանակում նոր զինատեսակների ձեռքբերման վերաբերյալ համաձայնություն ունենալ»,- ասել է հիմնական զեկուցողը։ Նա նշել է, որ վարկը Հայաստանին տրամադրվում է 5 տարի ժամկետով՝ 3 տոկոս տոկոսադրույքով։ «Համաձայնագիրն իր բնույթով առանձնահատուկ է, քանի որ հնարավորություն է ընձեռում ձեռք բերել ռուսական արտադրության ռազմական նշանակության որակյալ արտադրանք, սպառազինություն և ռազմական տեխնիկա այն նույն գնով, ինչ գնով ՌԴ ազգային զինված ուժերի համար է նախատեսված։ Այս պահին նախաստորագրվել է 3 համաձայնագիր, որոնց ընդհանուր արժեքն ավելին է, քան 100 մլն դոլարը։ Դրանց ընդհանուր արժեքը ավելին է, քան 100 մլն դոլարը, և այս 100 մլն դոլարը կազմում է ամբողջ կնքված համաձայնագրերի ընդհանուր արժեքի մոտ 90 տոկոսը», - հավելել է փոխնախարարը։ Հայաստանը կհամաֆինանսավորի համաձայնագրի շրջանակներում կնքվող պայմանագրերի արժեքի 10%-ի չափով՝ ավանսային վճարումների տեսքով:Հայկական կողմը վարկն օգտագործելու է 2018-2022թթ. ընթացքում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |