Կողմնակիցներն ազատել են Սահակաշվիլիին. Նա ելույթ է ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայի մոտ![]() 5 դեկտեմբերի 2017 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Կողմնակիցներն ազատել են Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիին, որին ձերբակալել էին Կիևում: Կողմնակիցներին հաջողվել է դուրս բերել նրան միկրոավտոբուսից: Ուկրաինական հատուկ նշանակության ուժերը հանել էին Սահակաշվիլիիին շենքի տանիքից, ուր նա բարձրացել էր՝ փախուստի դիմելով խուզարկության եկած իրավապահներից:Սահակաշվիլիին ձեռնաշղթաներով են դուրս բերել, նրա կողմնակիցները փորձել են խանգարել իրավապահներին: Սահակաշվիլին և նրա կողմնակիցները հավաքվել են Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքի մոտ: Ռադայի մատույցներում բարիկադներ են հայտնվել: Սահակաշվիլին նոր մայդանի կոչ է անում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Կիևի դատախազությունը գործ է հարուցել «քաղաքական գործչին ուժով ազատելու» փաստով: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ուկրաինան Վրաստանից հարցում է ստացել Միխայիլ Սահակաշվիլիի հետախուզման, կալանավորման և արտահանձնման վերաբերյալ: մեղադրվում է Վրաստանի ՔՕ 4 հոդվածով: Նրան կասկածում են այլ անձի գույքը յուրացնելու, հափշտակելու կամ տիրանալու մեջ, ինչպես նաև ծառայողական լիազորություններն ու պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |