Հայաստանը դեռեւս չի պատրաստվում ճանաչել Կոսովոյի անկախությունը25 փետրվարի 2008 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը դեռեւս չի պատրաստվում ճանաչել Կոսովոյի անկախությունը: Այդ մասին Երեւանում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, տվայլ հարցը քննարկվում եւ որոշումը կհրապարակվի երկրի համար հարկ եղած ժամանակ: Միեւնույն ժամանակ, ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ անկախություն տրամադրելով Կոսովոյին, միջազգային հանրությունը խախտել է իրավական նորմերը, միեւնույն ժամանակ, մոռանալով Լեռնային Ղարաբաղի մասին: «Լեռնային Ղարաբաղին, ի տարբերություն Կոսովոյի, ոչ ոք անկախություն չի տրամադրել, Ղարաբաղն ինքն է նվաճել այն: Դրանում է երկու հակամարտությունների գլխավոր տարբերությունը»,-ասել է Օսկանյանը: Հիշեցնենք, որ Կոսովոյի խորհրդարանը 2008 թվականի փետրվարի 17-ին քվեարկել է երկրամասի անկախությունը ճանաչող հռչակագրի օգտին: Հռչակագրի ընդունման օգտին են քվեարկել խորհրդարանի 109 պատգամավորներ: Սերբերի ներկայացուցիչները, որոնք 10 տեղ ունեն խորհրդարանում, այդ արարողությանը ներկա չեն եղել: Կոսովոյի անկախությունն արդեն իսկ ճանաչել են ԱՄՆ-ն եւ մի շարք եվրոպական պետություններ, որոնց հետ Սերբիան խզել է դիվանագիտական հարաբերությունները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |