ՖԻԲԱ. Հայաստանի բասկետբոլի հավաքականն առաջադիմել է 6 տեղով

ՖԻԲԱ. Հայաստանի բասկետբոլի հավաքականն առաջադիմել է 6 տեղով

PanARMENIAN.Net - ՖԻԲԱ-ն հրապարակել է բասկետբոլի ազգային հավաքականների վարկանիշային նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը 2016-ի համեմատ առաջադիմել է 6 հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 89-րդ տեղը: Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:

Հոկտեմբերին հրապարակված վարկանիշում Հայաստանը զբաղեցնում էր 95-րդ հորիզոնականը:

«Եվրոպայի 2021 թվականի նախընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականը նոյեմբերին անցկացրել է 2 հանդիպում: Նիկշա Բացվևիչի սաները հյուրընկալվելիս 80:63 հաշվով հաղթել էին Ալբանիային, իսկ Երևանում 71:78 հաշվով զիջել էին Դանիայի ընտրանուն», - ասվում է հաղորդագրության մեջ:

Աղյուսակը գլխավորում է ԱՄՆ-ն, որին հաջորդում են Իսպանիան, Սերբիան, Ֆրանսիան և Լիտվան:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---