«Ֆիլիպ Մորիսը» կաջակցի ԵՊՀ-ի կրթական և հետազոտական ծրագրերին 5 դեկտեմբերի 2017 - 18:58 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 5-ին Երևանի պետական համալսարանը և «Ֆիլիպ Մորիս Արմենիա ՍՊԸ»-ն ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ հիմքեր ստեղծելով ՖՄԱ-ի կողմից ԵՊՀ գիտական և կրթական ծրագրերի, գիտահետազոտական նախաձեռնությունների իրագործմանն աջակցելու համար։ Հուշագիրը միտված է նաև հայ տաղանդավոր երիտասարդներին համաշխարհային հեղինակություն վայելող գիտնականների հետ գործակցության հնարավորություններ ստեղծելուն: «Չափազանց ոգևորված ենք հայ տաղանդավոր երիտասարդ գիտնականներին համաշխարհային հեղինակություն վայելող և իրենց ոլորտներում առաջատար գիտնականների հետ շփման հնարավորություն ընձեռելով», - ասաց «Ֆիլիպ Մորիս Արմենիայի» գլխավոր տնօրեն Նատալիա Մայորովան։ Գործակցության շրջանակում նախատեսվում է նաև մագիստրոսական և ասպիրանտական ծրագրերի ստեղծում։ «Ֆիլիպ Մորիս» ընկերության գիտահետազոտական կենտրոններ են տեղակայված Շվեյցարիայում և Սինգապուրում: Կենտրոններում ներկայումս կատարվում են հիմքային ու կիրառական հետազոտություններ քիմիայի, կենսաբանության, ֆիզիկայի, մաթեմատիկայի, ինժեներության, թերմոդինամիկայի և այլ ոլորտներում։ «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ»-ը միջազգային ծխախոտային առաջատար ընկերություն է, որի արտադրանքը վաճառվում է մոտ 180 երկրում: Ընկերությանը պատկանում է 56 արտադրող գործարան՝ տեղակայված աշխարհի 33 երկրում: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |