ՄՕԿ-ը զրկել է ՌԴ-ին 2018-ի Օլիմպիադային մասնակցելու իրավունքից![]() 6 դեկտեմբերի 2017 - 10:42 AMT PanARMENIAN.Net - Միջազգային օլիմպիական կոմիտեն՝ ՄՕԿ-ը, զրկել է Ռուսաստանի հավաքականին 2018-ին Հարավային Կորեայում կայանալիք Օլիմպիադային մասնակցելու իրավունքից: Որոշումը կայացվել է հատուկ հանձնաժողովների եզրակացությունների հիման վրա, որոնք հաստատել են «Սոչիի Օլիմպիադայի ժամանակ խթանիչների հետ կապված սիստեմատիկ գործողությունները»: Բացի այդ, որակազրկվել է ՌԴ Օլիմպիական կոմիտեն, ինչպես նաև ՄՕԿ-ը ցմահ հեռացրել է փոխվարչապետ Վիտալի Մուտկոյին և սպորտի նախկին փոխնախարար Յուրի Նագորնիխին Օլիմպիադաներ այցելելու իրավունքից, գրում է ՌԻԱ Նովոստին: Ռուսաստանցի մարզիկները, որոնց չեն մեղադրել դոպինգ օգտագործելու մեջ, կարող են մասնակցել Օլիմպիական խաղերին օլիմպիական դրոշի տակ: Այդ մասին որոշումը կկայացնի հատուկ հանձնաժողովը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |