Բաքվում դատախազը 7 տարվա ազատազրկում է պահանջել լրագրողի համար 6 դեկտեմբերի 2017 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում Կանալ-13-ի տնօրեն Ազիզ Օրուջևի գործով դատավարության ընթացքում դատախազը 7 տարվա ազատազրկում է պահանջել լրագրողի համար: Դատախազը հայտարարել է, թե եղբայրներ Անար և Ազիզ Օրուջևները խախտել են Դրամաշնորհների մասին օրենքը՝ խոշոր գումարներ են կանխիկացրել, հանելով «Մեդիաների հետազոտման կովկասյան կենտրոն» ՈԿԿ հաշվից, գրում է contact.az-ը: Դատախզն ասել է, որ օտարերկրացի դոնորների հետ դրամաշնորհային պայմանագրերը չեն գրանցվել արդարադատության նախարարությունում, ուստի պայմանագիրը չի կարող դրամաշնորհ համարվել, իսկ միջոցներն օգտագործվել են շահույթ ստանալու համար, չեն վճարվել հարկերը: Ըստ դատախազի, Ազիզ Օրուջևի մեղքը դատարանում ամբողջապես ապացուցվել է: Նա հորդորել է դատարանին դատապարտել լրագրողնին 7 տարվա բանտարկության և զրկել նրան 3 տարվա ընթացքում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Փաստաբանների խնդրանքով դատական նիստը հետաձգվել է, հաջորդ նիստը կլինի դեկտեմբերի 12-ին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |