Մխիթարյան. Ազնավուրն է Հայաստանի գլխավոր դեսպանը 6 դեկտեմբերի 2017 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մատչ ՏՎ»-ին տված հարցազրույցում ասել է, որ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը շատ ավելին է անում Հայաստանի համար, քան ինքը: «Կարծում եմ, Հայաստանի գլխավոր դեսպանն Ազնավուրն է: Այն, ինչ նա է անում Հայաստանի համար, շատ ավելին է իմ արածից: Կան մարդիկ, որոնք չեն հետաքրքրվում ֆուտբոլով, այլ հետաքրքրվում են մշակույթով, նրանց ավելի հոգեհարազատ է Ազնավուրը»,-ասել է ֆուտբոլիստը: Մխիթարյանը նաև իր ապագայի տեսլականն է ներկայացրել. «Ինձ համար գլխավորը որքան հնարավոր է շատ տիտղոսներ նվաճելն է ֆուտբոլում, քանի որ կարիերայի ավարտին հիշելու են, թե դու ինչի ես հասել, որ մրցաշարերում ես հաղթել: Եթե կարողանաս անուն հանել, այն հետո կաշխատի քեզ համար: Ես աշխատում եմ խաղալ անունիս համար, որպեսզի մարդիկ ինձ հիշեն և միայն լավը ասեն: Գլխավո՞ր նվաճումն ինձ համար: Չեմպիոնների լիգա: Իսկ եթե խոսելու լինենք հավաքականի մասին, ցանկալի կլիներ մասնակցել Եվրոպայի կամ աշխարհի առաջնությանը»: Դեկտեմբերի 5-ին «Մատչ ՏՎ»-ն փաստագրական ֆիլմ է հեռարձակել եվրոպական ֆուտբոլիս աստղ, ինչպես ասվում է ֆիլմում, Հենրիխ Մխիթարյանի մասին: Ֆիլմի հեղինակներ Միխայիլ Մոսակովսկին և Նոբել Առուստամյանը հյուրընկալվել են Հենրիխին, 2 օր անցկացրել նրա հետ և ներկա գտնվել ՄՅՈւ- «Տոտենհեմ» խաղին: «ՄԱՏՉ ՏՎ»-ի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին ասել է. «Հենրիխն արդեն լեգենդ է և մենք ցանկանում ենք պատմել նրա պատմությունը»: Ընթերցեք նաև.Մխիթարյանն՝ Իբրահիմովիչին. «Հիմա տեսնո՞ւմ ես, թե այստեղ աստվածն ով է» Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |