Շարմազանովը՝ Լիտվայի դեսպանին. Արցախն անկախ լինելու նույնքան իրավունք ունի, որքան ՀՀ-ն և Լիտվան![]() 6 դեկտեմբերի 2017 - 16:00 AMT PanARMENIAN.Net - Արցախը երբեք Ադրբեջանի մաս չի կազմել՝ հանրաքվեով անկախանալով ԽՍՀՄ փլուզումից առաջ, Արցախն անկախ լինելու նույնքան իրավունք ունի, որքան Հայաստանը և Լիտվան, քանի որ ԽՍՀՄ-ից անջատվել և անկախություն է հռչակել նույն իրավական հիմքերով: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասի հետ հանդիպմանը: Էդուարդ Շարմազանովը փաստել է, որ Լիտվան առաջին երկիրն է, որը ճանաչել է ՀՀ անկախությունը, և միակը Մերձբալթյան երկրներից, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: ՀՀ ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել հայ-լիտվական երկկողմ հարաբերություները և նշել, որ առաջիկայում պատրաստվում է պաշտոնական այցով լինել Լիտվայում: Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է նոյեմբերի 24-ին Հայաստանի և ԵՄմիջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ արձանագրելով, որ Հայաստանը միակ երկիրն է, որն անդամակցում է ԵՏՄ-ին և համաձայնագիր ստորագրում Եվրոպական միության հետ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի խոսքով՝ Հայաստանը կարող է հուսալի կամուրջ դառնալ ԵՏՄ և ԵՄ անդամ երկրների միջև, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը: ՀՀ-ում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը շնորհավորել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման կապակցությամբ և Լիտվա-Հայաստան հարաբերությունները որակել օրինակելի: Նա նշել է, որ Հայաստանը ԵՏՄ անդամ միակ երկիրն է, որի հետ Լիտվան մեծացրել է արտահանման ծավալները: Դեսպանի խոսքով՝ թեև մեծ չեն ապրանքաշրջանառության ցուցանիշները, սակայն մեծ է թե ներուժը, թե համագործակցելու ցանկությունը: Էրիկաս Պետրիկասն անդրադարձել է տնտեսության, մշակույթի, կրթության բնագավառներում հայ-լիտվական համագործակցության ձեռքբերումներին և ուրախությամբ նշել, որ Լիտվան Արևելյան գործընկերության անդամ երկրների շարքում մեծ տեղ է հատկացնում հենց Հայաստանի հետ հարաբերությունների խորացմանը:Դեսպանն ուրախությամբ է անդրադարձել Հայաստանում լիտվական համայնքի ստեղծմանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |