ՀՀ պատանի սամբիստները 4 բրոնզ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

ՀՀ պատանի սամբիստները 4 բրոնզ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

PanARMENIAN.Net - Սամբոյի Մ 16 տարեկան պատանիների Հայաստանի հավաքականը դեկտեմբերի 2-3-ը Խորվաթիայի Պորեչ քաղաքում մասնակցել է Եվրոպայի առաջնությանը։ Հայաստանի թիմի կազմում հանդես է եկել 6 սամբիստ, որոնցից 4 դարձել է բրոնզե մեդալակիր։

Պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել են Կարեն Սարգսյանը (42 կգ քաշային կարգ), Դավիթ Հովսեփյանը (46 կգ), Յուրի Ծատրյանը (60 կգ) եւ Սարգիս Սարգսյանը (66 կգ), հայտնում է ՀԱՕԿ լրատվականը։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---