Օտտավայի բնակիչը վաճառքի է հանել Այվազովսկու կտավը. Նա չգիտի՝ ինչ գնով վաճառի այն 6 դեկտեմբերի 2017 - 17:18 AMT PanARMENIAN.Net - Հայ անվանի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Ծովը» կտավը վաճառքի է հանվել կանադական Օttawa Citizen կայքում: 1860-ականներին ստեղծված կտավը վաճառելու մասին հայտարարություն է հրապարակել Ռոբ անունով Օտտավա քաղաքի մի բնակիչ: Նա հայտնում է, որ իր մայրը մեծանուն նկարչի վրձնին պատկանող կտավը գնել է 1980-ականներին: Կանադացին հայտարարության մեջ գրում է նաև, որ ունի Տրետյակովյան պատկերասրահի կողմից տրամադրված հավաստագիրը, որը փաստում է, որ կտավը օրիգինալն է: Միևնույն ժամանակ նա հայտնում է, որ չի գտնում նկարչի ստորագրությունը կտավի վրա: «Հեղինակի ստորագրությունը հավանաբար մնացել է շրջանակի տակ: Ցանկանում եմ վաճառել կտավը, բայց չգիտեմ, թե ինչպես: Չգիտեմ նաև, թե շուկայում այն որքան կարժենա»,- հայտարարության մեջ նշել է կանադացին: Նա չի բացառել նաև, որ կարող է կտավը աճուրդի հանել մեկնարկային $100.000-ով: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին լուրը «Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից»,-ասել է Միկոյանը Մարքեթինգային ընկերության հիմնադիրը՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավելի վաղ Պետոյանը նշանակվել էր քաղաքապետի խորհրդական Արշակյան․ Ճանապարհ փակելով հարց չեն լուծում՝ չի կարելի նման բան անել Արշակյանը կոչով դիմել է սահմանամերձ գյուղերի բնակիչներին՝ վստահեցնելով, թե նրանց թիկունքում ոչինչ չի արվում Բաքվում խոստովանել են՝ Քարին տակը հիմնահատակ ավերել են․ Տեղում միայն մեկ՝ անհասկանալի օբյեկտ է կառուցվում Հրապարակվել են նաև արբանյակային լուսանկարներ |