ԵՄ-ն չի ներառել ՀՀ-ն հարկային ապաստարան համարվող երկների «սև ցուցակում» 6 դեկտեմբերի 2017 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական միությունը չի ներառել Հայաստանը հարկային ապաստարան համարվող՝ եկամուտները թաքցնելու համար հարմար երկրների «սև ցուցակում»: Այս մասին նշվում է ԵՄ տնտեսական և ֆինանսական հարցերով կոմիտեի 2017-ի դեկտեմբերի 5-ին հրապարակած զեկույցում: Ավելի վաղ Bloomberg գործակալությունը հայտնել էր, որ Եվրոպական միությունը դեկտեմբերին կարող է ընդգրկել Հայաստանը հարկային ապաստարան համարվող երկրների «սև ցուցակում»: Որոշման նախագիծը պատրաստվել էր նոյեմբերի 21-ին: PanARMENIAN.Net ին ՀՀ Ֆինանսների նախարարությունից հաստատել էին ԵՄ-ի անդամ պետությունների հետ չհամագործակցող երկրների ցանկում հայտնվելու վտանգի մասին տեղեկությունը: Նախարարությունից նշել էին նաև, որ Երևանը 2017 թվականի հունվարից գտնվում է ակտիվ երկխոսության մեջ ԵՄ Խորհրդի Վարքի կանոնագրքի (Բիզնես հարկեր) խմբի փորձագետների հետ: ԵՄ «սև ցուցակում» հայտնվել է 17 երկիր՝ Բահրեյնը, Գրենադան, Ամերիկյան Սամոան, Մոնղոլիան, Թունիսը, ԱՄԷ, Պանաման և այլն: Նախորդ զեկույցների համաձայն՝ ԵՄ պաշտոնատար անձինք նախազգուշացրել էին 53 երկրի, որ վերջիններս գտնվում են «սև ցուցակում» հայտնվելու վտանգի տակ: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |