11 ամսում խոշոր և միջին բիզնեսը 9%-ով ավելի հարկային եկամուտ է ապահովել 6 դեկտեմբերի 2017 - 18:19 AMT PanARMENIAN.Net - 2017 թվականի 11 ամսում խոշոր և միջին հարկ վճարողների հարկային եկամուտները 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 39,9 մլրդ դրամով կամ 9%-ով: Այս մասին հայտարարել է ՀՀ ԿԱ ՊԵԿխոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության պետ Արմեն Սաֆարյանը: «Նախորդ տարի ցուցանիշը մոտ 443 մլրդ դրամ էր, իսկ այս տարի կազմում է ավելի քան 483 մլրդ դրամ: Ընդ որում, 2017-ի 11 ամսում հարկային գերավճարները նվազել են 4,7 մլրդ դրամով, ինչը հաշվի առնելու դեպքում 2017-ի հարկային եկամուտների աճը կազմում է ավելի քան 61 մլրդ դրամ կամ 13,8%»,- ասել է Սաֆարյանը: Ըստ նրա՝ 2016-ի դեկտեմբերի 1-ից մինչև 2017-ի. դեկտեմբերի 1-ը բոլոր հարկատեսակների և վճարների գծով գերավճարների հանրագումարը նվազել է 13,7 մլրդ դրամով կամ 7,3%-ով: Այս տարվա 11 ամիսների ընթացքում վարչարարության արդյունքում հնարավոր է եղել հարկ վճարողների հարկային պարտավորությունները՝ ապառքները, կրճատել 5,8 մլրդ դրամով կամ 36,3%-ով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |