Դեկտեմբերի 7-ին Հայաստանում հիշում են Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերին 7 դեկտեմբերի 2017 - 10:33 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 7-ին Հայաստանում հիշում են Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերին: 29 տարի առաջ այս օրը՝ ժամը 11:41-ին Հայաստանը մոտ 35-45 վայրկյան ցնցվեց: Էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը Ռիխտերի սանդղակով 10 բալ էր: Երկրաշարժի հետևանքով ավերվածություններ եղան Հայաստանի 21 քաղաքում և 324 գյուղում: Հիմնահատակ ավերվեցին Սպիտակ քաղաքն ու հարակից գյուղերը, քանդվեց Հայաստանի երկրորդ քաղաքի` Գյումրիի (Լենինական) շինությունների 80 տոկոսը, մեծ վնասներ կրեց Վանաձորը: Երկրաշարժն աղետալի եղավ երկրի տարածքի 40%-ում` Շիրակի, Լոռու, Արագածոտնի ու Տավուշի մարզերը: Աղետը, պաշտոնական տվյալներով, 25.000 մարդու կյանք խլեց. մահացավ 17.000 գյումրեցի, 4000 սպիտակցի, 1200 վանաձորցի, 500 ախուրյանցի ու 125 ստեփանավանցի, 100.000-ը ստացան մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ, 19.000 մարդ դարձավ հաշմանդամ, մոտ 530.000 մարդ դարձավ անօթևան: Աղետի գոտուց 120.000 մարդ տարհանվեց, որոնցից 75.000՝ Հայաստանից դուրս: ՀՀ-ին օգնություն ցուցաբերեց ամբողջ Խորհրդային Միությունն ու աշխարհը… 29 տարի անց էլ երկրաշարժի հետքևանքները դեռ ամբողջովին վերացված չեն, դեռ կան անօթևան ընտանիքներ: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |