ԶԼՄ. Մխիթարյանը կարող է փոխանակումով «Ինտեր» տեղափոխվել![]() 7 դեկտեմբերի 2017 - 13:37 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է փոխանակումով «Ինտեր» տեղափոխվել: «Մանչեսթեր Յունայթեդը» շահագրգռված է ձեռք բերել պորտուգալական «Ինտերի» կիսապաշտպան Ժոաու Մարիուին, գրում է The Sun-ը Corriere dello Sport-ի վրա հղումով: Նշվում է, որ «Ինտերն» առաջարկում է իր ֆուտբոլիստին փոխանակել Խուան Մատայի հետ: Իսպանացու պայմանագիրը «սատանաների» հետ ավարտվում է 2018-ին, սակայն ՄՅՈւ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի ցանկանում հրաժեշտ տալ Մատային և նրա հետ պայմանագիրը կարող է ևս 1 տարով երկարացվել: Խուան Մատայի փոխարեն գործարքում կարող է ընդգրկվել Հենրիխ Մխիթարյանը, որի բախտը «Մանչեսթեր Յունայթեդում» վերջերս չի բերում: Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծիք էր հայտնել որ Մխիթարյանը նահանջել է ընթացիկ խաղաշրջանում որակի առումով: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |