Ներքին Բազմաբերդ գյուղում բնակարանամուտ են տոնել![]() 7 դեկտեմբերի 2017 - 12:02 AMT PanARMENIAN.Net - Ներքին Բազմաբերդ գյուղում, տարիների սպասումից հետո, բնակարանի տեր է դարձել Մանուկյանների երիտասարդ ընտանիքը: Իրականացված երազանքի երջանկությունը կիսելու համար՝ նրանց են միացել շրջայցով գյուղ մեկնած՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ղեկավարները: Դեռ երկու ամիս առաջ, գործակցող կողմերի աշխատակիցները և տարբեր ոլորտներում ՎիվաՍել-ՄՏՍ-ի բիզնես-գործունեությանը ծանոթացած ուսանողները, կամավորության սկզբունքով մասնակցում էին Մանուկյանների տնամերձ հատվածում մայթերի բետոնացման աշխատանքներին: Գործադրված համատեղ ջանքերի և պատասխանատու արժեհամակարգի շնորհիվ, երիտասարդ ընտանիքի համար ստեղծվել են նոր հնարավորություններ: Միայն ընթացիկ տարում, Արագածոտնի մարզում, բնակարանաշինության ծրագրից օգտվել է շահառու 6 ընտանիք: Նրանց անցած ճանապարհները եղել են տարբեր, սակայն բոլորն էլ ունեցել են նույն խնդիրը. սեփական տանիքը ստեղծելու տարիների անհաջող փորձ: Այժմ իրավիճակն այլ է. ձմռան շեմին ապահով տանիք ունենալը լրջագույն խնդրի լուծում է: Մանուկյանները՝ 15 հոգով, տարիներ շարունակ ապրել են ընտանիքի հոր՝ Հրաչի, հայրական տանը: Ավելի ուշ, Հրաչի զինվորական ծառայությամբ պայմանավորված, տեղափոխվել են վարձակալված բնակարան: «Առանց օգնության, չգիտեմ դեռ քանի տարի պիտի դռնեդուռ ընկած, օտար, վարձված բնակարաններում մեծանային երեխաներս: Մեծ երջանկություն է մեր հարկի տակ հյուրընկալել այն մարդկանց, ում շնորհիվ տարիների անհաս թվացող երազանքն իրականություն դարձավ: Անչափ երախտապարտ եմ»,- ասել է ընտանիքի հայրը՝ Հրաչը: Վեց տարվա համագործակցության արդյունքում, միայն Արագածոտնի մարզում կիսակառույց տան շինարարությունն ավարտել կամ տունը վերանորոգել է 21 ընտանիք: Ներքին Բազմաբերդ գյուղում ևս մեկ ընտանիք տան տանիքը վերանորոգել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի անձնական նվիրատվությամբ: «Այստեղ, մեր աշխատակիցների հետ միասին, շինարարությանը մասնակցել են նաև ուսանողներ: Երբ նախաձեռնում էինք այդ ամենը, կար կարևոր նպատակ. երիտասարդությանը կոնկրետ օրինակով ցույց տալ կամավորության արժեհամակարգի կարևորությունը, միասին հաջողության հասնելու վայելքը և անկախ զբաղեցրած պաշտոնից՝ հոգատար և պարզ լինելու անհրաժեշտությունը: Ուզում եմ հավատալ, որ այդ հարցում մենք հաջողել ենք: Այդ երիտասարդները վաղը կարող են նույն արժեհամակարգի տարածողը լինել իրենց շրջապատում: Իսկ այսօր կարևոր ուղերձ ունենք տանտերերին. ամուր կանգնել ոտքի վրա, սահմանել նոր նպատակներ և հասնել նաև դրանց իրականացմանը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: «Յուրաքանչյուր սերունդ կյանքում իր դժվարություններն է ունենում, սակայն տարրական հարմարավետությունը, հատկապես երեխաների համար, առաջնահերթ է: Մեր ծրագրի նպատակն է արժանավայել ապրելու հնարավորություն տալ հնարավորինս շատ ընտանիքների: ՎիվաՍել-ՄՏՍ-ի օրինակը Հայաստանում տնազրկության դեմ պայքարելու, ապագան ավելի լավը դարձնելու լավագույն դրսևորում է»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը: Հայաստանի 10 մարզերում իրականացվող ծրագիրը 150 ընտանիքի, ավելի քան 700 մարդու երջանկության առիթ է դարձել՝ նրանց փոխանցելով լավատեսություն և ապագայի հանդեպ վստահություն: 2017 թվականին ՎիվաՍել-ՄՏՍ-ը կատարել է ավելի քան 31 մլն դրամի, իսկ ընդհանուր առմամբ՝ մոտ 370 մլն դրամի ներդրում՝ բնակարանաշինության ծրագրի իրականացման համար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |