Երուսաղեմի Հայոց պատրիարքը նամակով դիմել է Թրամփին![]() 7 դեկտեմբերի 2017 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան Մանուկյանը, ի թիվս 13 այլ պատրիարքի և Երուսաղեմում գործող եկեղեցիների առաջնորդների, ստորագրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված նամակը՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու կապակցությամբ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 6-ին հայտարարել է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին: «Ես որոշել եմ, որ ժամանակն է պաշտոնապես ճանաչել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք: Իսրայելն ինքնիշխան պետություն է, որն իրավունք ունի սեփական մայրաքաղաքի վայրի մասին որոշում կայացնել»,,-հայտարարել է նա: «Մենք վստահ ենք, որ այդպիսի քայլը կհանգեցնի ատելության, հակամարտության, բռնության ու տառապանքների խորացմանը Երուսաղեմում և Սուրբ հողում: Մեր հորդորն ու աղոթքն է, որպեսզի ԱՄՆ-ն շարունակի ճանաչել Երուսաղեմի ներկայիս միջազգային կարգավիճակը: Ցանկացած հանկարծակի փոփոխություն կարող է անդառնալի հետևանքներ ունենալ»,-ասվում է նամակում: Ըստ պատրիարքի, նման քայլն էլ ավելի կմոտեցնի ավերիչ պառակտումը տարածաշրջանում, գրում է Times of Israel-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |