Հաշվետվություն. Ինչ է սպասվում Երևանին ուժեղ երկրաշարժի դեպքում 7 դեկտեմբերի 2017 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (ՃՄՀԳ) ՀՀ-ում սեյսմիկ ռիսկերի գնահատման և կառավարման մասին ծավալուն հաշվետվություն է կազմել, որտեղ դիտարկվել է Երևան քաղաքում և Գառնիում ուժգին երկրաշարժի երկու սցենար, ինչպես նաև ներկայացվել են աղետի հետևանքով մարդկային և նյութական կորուստների կանխատեսումներ: Համաձայն սցենարների՝ Երևանում կամ մերձակայքում 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում զոհերի քանակը գնահատվում է 11.200-31.800 մարդ, վիրավորներինը՝ 31.100 մարդ: Վատագույն սցենարի դեպքում Երևանում զոհերի քանակը կարող է հասնել մինչև 85.400 մարդ: Հնարավոր երկրաշարժի դեպքում ամբողջությամ կփուլզվի կամ ծանր վնաս կկրի բազմահարկ շենքերի 20%-ը կամ 860 բնակելի շենք, սեփական տների՝ 33%-ը կամ 13.870 սեփական տուն: Վատագույն սցենարի դեպքում Երևանում կփլուզվի 2000 բազմահարկ բնակելի շենք: Կառավարության «Ուժեղ երկրաշարժի դեպքում ՀՀ բնակչության պաշտպանության կազմակերպման» պլանի համաձայն՝ 7 բալանոց երկրաշարժի դեպքում ավերածությունների և մարդկային կորուստների կանխատեսումներն ավելի վատատեսական են: Դրանց համաձայն՝ Երևանում ավերիչ երկրաշարժի ազդեցության գոտում կհայտնվի 34.845 շենք և շինություն, որոնցում բնակվում է 1,107 մլն մարդ: Զոհերի քանակակը կկազմի 162.243 մարդ, ծանր վիրավորների՝ 77.983, միջին ծանրության վիրավորներինը՝ 41.834 մարդ: ՃՄՀԳ-ի հաշվետվության մեջ մանրամասնորեն նկարագրված են խմելու ջրի, սննդի և առաջին անհրաժեշտության պարագաների տրամադրման գործողությունները, ինչպես նաև արտակարգ իրավիճակի դեպքում բնակիչների գործողությունները քայլ առ քայլ. 1-ին՝ կրակմարիչների և հակահրդեհային պարզագույն միջոցների ձեռք բերում, 2-րդ՝ սննդի, խմելու ջրի և առաջին անհրաժեշտության պարագաների (դյուրակիր ռադիոն պարտադիր) պահեստավորում առնվազն 3 օրվա հաշվարկով, 3-րդ՝ ընտանիքի անդամների միջև պարտականությունների և անելիքների հստակ բաշխում, տարահանման երթուղիների և ընտանիքի անդամների հավաքի վայրի որոշում, 4-րդ՝ ակտիվ մասնակցություն վարժանքներին, և 5-րդ՝ շենքի համատիրության կամ այլ միավորումներին տեղեկատվության հաղորդում ընտանիքում առանձնահատուկ մոտեցում պահանջող անդամների վերաբերյալ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |