Հարավային Կորեայի բյուջեից պաշտոնապես գումար է հատկացվել Կիմ Չեն Ինին վերացնելու համար![]() 7 դեկտեմբերի 2017 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Հարավային Կորեայի կառավարությունը դեկտեմբերի 6-ին պաշտոնապես 2018-ի պաշտպանական ոլորտի բյուջեում գումար է նախատեսել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի ոչնչացման համար: Միջոցները կհատկացվեն Հյուսիսային Կորեայի ղեկավարության «գլխատման հատուկ ջոկատի» վարժեցմանը, որի ստեղծման մասին հայտնի դարձավ դեկտեմբերի 1-ին: Ենթադրվում է, որ ջոկատը մարզվելու է ամերիկյան SEAL Team Six-ի ծրագրով, որին հաջողվեց ոչնչացնել Ուսամա բեն Լադենին: Մինչդեռ 1968-ին նմանատիպ հարավկորեական հատուկ ջոկատի ստեղծումը ողբերգական ավարտ ունեցավ, գրում է «Կոմերսանտը»: Հատուկ ջոկատի սպառազինման և վարժեցման համար Հարավային Կորեայի ռազմական բյուջեով 340 մլն վոն կամ $310 .000 է նախատեսված: Ջոկատը 1000 անդամ կունենա, որի խնդիրն է լինելու պատերազմի դեպքում գտնել և սպանել Կիմ Չեն Ինին և մյուս ղեկավարներին: Հատկացված միջոցներով Հարավային Կորեայի իշխանությունները մտադիր են գնել նաև մարտական անօդաչու սարքեր, հետախուզական դրոններ և հաստոցային նռնականետեր, ասել է աղբյուրը երկրի պաշտպանության նախարարությունում: Նախարարությունը հայտնել է, որ ծախսերը հետագայում կաճեն՝ հանրագումարում մոտ ապագայում հասնելով 26 մլրդ վոնի՝ $24 մլն: 2017-ի ապրիլի 14-ին NBC հեռուստաալիքը հայտարարեց ԱՄՆ հետախուզությունում աղբյուրի վրա հղումով, որ Վաշինգտոնը պատրաստ է հարվածել Հյուսիսային Կորեային, եթե վերջինս հերթական միջուկային փորձարկումն անի: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |