London Chess Classic. Արոնյանը ոչ ոքի է խաղացել Վաշյե-Լագրավի հետ 7 դեկտեմբերի 2017 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնում ընթացող London Chess Classic շախմատի գերմրցաշարի 5-րդ տուրում հաղթանակ է տարել միայն Ֆաբիանո Կարուանան: Խաղացված 25 պարտիայից արդյունավետ երկու հանդիպումը հենց նրան է պատկանում: Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Վաշյե-Լագրավի հետ: Հինգերորդ տուրի արդյունքները. Ֆաբիանո Կարուանա-Վիշվանաթան Անանդ՝ 1:0, Լևոն Արոնյան-Մաքսիմ Վաշյե-Լագրավ, Մագնուս Կարլսեն-Ուեսլի Սո, Մայքլ Ադամս-Հիկարու Նակամուրա, Յան Նեպոմնյաշչի-Սերգեյ Կարյակին՝ ոչ ոքի: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Կարուանան 3.5 միավորով: 2-8-րդ տեղերը կիսում են Նեպոմնյաշչին, Արոնյանը, Կարլսենը, Ադամսը, Վաշյե-Լագրավը, Նակամուրան, Սոն՝ 2.5-ական միավորով: Իսկ 9-րդ և 10-րդ հորիզոնականը գրաված Անանդն ու Կարյակինը 2-ական միավոր ունեն, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: Դեկտեմբերի 8-ին 6-րդ տուրում կհանդիպեն Սո-Արոնյան, Վաշյե-Լագրավ-Կարուանա, Նակամուրա-Կարլսեն, Ադամս-Նեպոմնյաշչի, Անանդ-Կարյակին զույգերը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |